Փաշինյան. Մեր թիմում կան վարչապետի բազմաթիվ թեկնածուներ

Փաշինյան. Մեր թիմում կան վարչապետի բազմաթիվ  թեկնածուներ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ընթացքում լրագրողների հետ ունեցած զրույցում՝ արձագանքելով հարցմանը, որի տվյալները վկայում են իր առաջնորդած ուժի ցածր վարկանիշի մասին, ասել է, որ ավատեսությամբ է տրամադրված 2026թ. ընտրություններից առաջ, հայտնում է «Ազատությունը»։

«2021 թվականի արտահերթ ընտրություններից առաջ սոցիալական հարցումները նույնքան տխուր էին, և բարեբախտաբար իրականությունը շատ ավելի ուրախ է: Մեր թիմում կան բազմաթիվ վարչապետի թեկնածուներ, բազմաթիվ վարչապետի թեկնածուներից կան, իմ գնահատմամբ, 5-6 ֆավորիտներ», - ասել է նա:

Վարչապետը, սակայն, այս պահին չի հրապարակել որևէ անուն։

Ազգային Ժողովի ընտրությունները կկայանա 2026 թվականի հունիսի 7-ին:

 Ուշագրավ
---