Պետրոսյան․ Moody’s-ի կողմից վարկանիշի իջեցումը կապված է ՀԷՑ-ում մեր բացահայտումների հետ![]() 20 սեպտեմբերի 2025 - 15:41 AMT PanARMENIAN.Net - ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, խոսելով Moody’s վարկանիշային կազմակերպության կողմից Հայաստանի վարկանիշի նվազեցման մասին, տարօրինակ է համարել այն փաստը, որ պետության կողմից լիցենզավորված կազմակերպությունը կարող է ունենալ ավելի բարձր վարկանիշ, քան հենց պետությունը։ «Ինձ համար տարօրինակ էր, որ պետության կողմից լիցենզավորված ընկերությունը պետության սուվերեն վարկանիշից բարձր գնահատական է ունենում։ Դարձյալ իմ անձնական վերլուծություն է, որ վարկանիշն իջեցնելը կապված էր այն բացահայտումների, որոշ փաստերի հետ, որոնք երևան եկան ժամանակավոր կառավարչի գործունեության բերումով»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։ Օրեր առաջ իր ասուլիսում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, խոսելով Հայաստանի վարկանիշի իջեցման մասին, հույս էր հատնել, որ հարցը կապված է ՀԷՑ-ի անորոշությունների հետ, այն արագ կլուծվի, որի արդյունքում մեր վարկանիշի նվազումը կկրի կարճաժամկետ բնույթ։ Ռոմանոս Պետրոսյանն այս մեկնաբանությունը բավարար է համարում, ասել է՝ ինքը գործում է օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանում, այդ օրենսդրական փաթեթը հիմա վիճարկվում է ՍԴ-ում։ «Քանի դեռ որևէ վճիռ չկա, որևէ դատական ակտ չկա, բնականաբար ամեն ինչ իրավաչափ ու օրինաչափ է»,-ասել է Պետրոսյանը։ ՀԷՑ-ի կառավարումը վերցնելու իշխանության գործողություններից հետո միջազգային հեղինակավոր Moody’s վարկանիշային կազմակերպությունը նվազեցրել է ընկերության վարկանիշը՝ հետագա գործունեության կանխատեսումը «կայունից» դարձնելով «բացասական»։ՀԷՑ-ի վարկանիշների իջեցման պատճառը ընկերությանն առնչվող օրենսդրական փոփոխություններն էին, որը թույլ կտա կառավարությանը ազգայնացնել Սամվել Կարապետյանին պատկանող բաշխիչ ցանցերը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |