Կարապետյանը՝ Փաշինյանին․ ՀՀ–ն քո համար թերթի խմբագրություն չէ, որ մեկից 1000 $ վերցնես հոդված ծախես![]() 20 սեպտեմբերի 2025 - 16:10 AMT PanARMENIAN.Net - «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ, «Մեր ձևով» շարժման համակարգող, Նարեկ Կարապետյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովի ժամանակ հնչեցրած հայտարարությանը։ Փաշինյանն, անդրադառնալով հայկական սփյուռքին, հայտարարել. «Հայաստանի Հանրապետությունը ձեզ համար յախտա կամ սամալյոտ չէ, որ գաք, ասեք` փաթաթեք, մենք գնում ենք։ Ում մտքով նման բան կանցնի, Հայաստանի Հանրապետությունը նրանց կփաթաթի և կդնի համապատասխան տեղերում այնպես, որ Հայաստանի Հանրապետության համը բերանները մնա», հայտնում է Sputnik Արմենիան։ «Ալիևի համար սուրճ դնողը ու սուրճին սպասողը մարդկանց փաթաթելուց ա խոսում: Հայաստանը քո համար թերթի խմբագրություն չէ, որ մեկից 1000 $ վերցնես հոդված ծախես: Մեզ նենց լիդեր է պետք , ով կուշտ է և արժանապատվություն ունի»,–գրել է Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում։ Մեկ այլ գրառմամաբ Կարապետյանը տեղեկացրել է, որ ամերիկյան ամենահեղինակավոր թերթերից մեկն անդրադարձել է գործարար Սամվել Կարապետյանի կալանքին։ «ԱՄՆ-ի ամենաշատ կարդացվող չորս օրաթերթերից մեկը New York Post-ն է (օրական մոտ 800 հազար ընթերցող), որը հիմնադրվել է դեռ 1801 թվականին: Թերթը գրել է. «Սամվել Կարապետյանն արդեն մոտ երեք ամիս է՝ կալանավորված է՝ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար»: Մեջբերելով Սարգսին. «Հայաստանում գրեթե չի մնացել ընդդիմադիր գործիչ, ում երբևէ չեն կալանավորել»,–ասվում է Նարեկ Կարապետյանի գրառման մեջ։ Գործարար ու բարերար Սամվել Կարապետյանը, ով երկու ամիսով կալանավորված է, հայտարարել է նոր քաղաքական թիմի ձևավորման գործընթաց սկսելու մասինի։ Կարապետյանը շեշտել է, որ իրենց նոր ձևավորվող թիմը կունենա սեփական մոտեցումը՝ չբացառելով համագործակցությունը համախոհների հետ ու մերժելով հասարակական պառակտումը խթանող քաղաքականությունը։ Նա ընդգծել է նաև, որ իշխանության տարբեր ոլորտներում գործում են մասնագետներ, ովքեր չնայած չեն կիսում իշխանության արժեքները, սակայն դեռևս չեն գտել իրավիճակից դուրս գալու ուղին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |