Ամոյան. Փառք Աստծո, կարողացա հռչակվել աշխարհի կրկնակի հաղթող![]() 20 սեպտեմբերի 2025 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը, որը Զագրեբում նվաճել է աշխարհի չեմպիոնի իր երկրորդ տիտղոսը, հաղթանակից հետո շնորհակալություն է հայտնել աջակիցներին։ «Փառք Աստծո, կարողացա հռչակվել աշխարհի կրկնակի հաղթող։ Շնորհակալ եմ բոլորին՝ ջերմ խոսքերի և շնորհավորանքների համար»,- գրել է նա Instagram-ի իր էջում։ Հայաստանի ազգային թիմի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգում եզրափակիչում մրցել է ճապոնացի Նաո Կուսակայի հետ և հաղթել նրան 10։1 հաշվով։ Մալխաս Ամոյանը հանդիսանում է Փարիզ-2024-ի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը վաստակել է 2022, 2023, 2024 և 2025 թվականներին, իսկ աշխարհի առաջնությունում իր առաջին ոսկին նվաճել է 2021 թվականին։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |