Սլավիկ Գալստյանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Սլավիկ Գալստյանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

PanARMENIAN.Net - Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 67 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտում Սլավիկ Գալստյանն ուժերը փորձել է Ղրղզստանի մարզիկ Ռազզակ Բայրեկեևի դեմ և հաղթանակ է տարել 15:5 հաշվով, հայտնում է Արմենպրեսը։

Հայաստանի հավաքականից այս մրցաշարի ընթացքում ոսկե մեդալ է նվաճել Մալխաս Ամոյանը, իսկ Հրաչյա Պողոսյանը գրավել է երրորդ տեղը՝ արժանանալով բրոնզե պարգևի:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---