Հուլիսի 8-ին Հայաստանում կսկսեն գործել խմելու ջրի մատակարարման նոր սակագները 8 հունիսի 2009 - 22:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հունիսի 8-ին կայացած նիստում քննարկվել է «Երեւան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սակագների սահմանման մասին հարցը: Քննարկելով վերը նշված հարցը հանձնաժողովը որոշել է սահմանել «Երեւան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման հետեւյալ սակագները. սպառողներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 153.850դրամ` (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց, սպառողներին ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը` 12.670դրամ` (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց, սպառողներին կեղտաջրերի մաքրման ծառայության մատուցման սակագինը` 14.480դրամ` (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց: Բոլոր ծառայություններից օգտվելու դեպքում` սպառողներին մատուցված ծառայությունների դիմաց ընդհանուր սակագինը կկազմի 181 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի համար: Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2009 թվականի հուլիսի 8-ից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |