Վարձու աշխատողների թիվը ՀՀ–ում ավելացել է 5%-ով![]() 22 սեպտեմբերի 2025 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 2025 թվականի հունվարից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում վարձու աշխատողների թիվն ավելացել է 5 տոկոսով: Այդ մասին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում՝ ներկայացնելով պետբյուջեի առաջին կիսամյակի կատարողականը։ Նախարարի պարզաբանմամբ՝ գրանցված գործազուրկների թիվն այս ժամանակահատվածում շարունակաբար նվազել է, իսկ աշխատաշուկան արձանագրել է դրական տեղաշարժեր, հայտնում է Արմենպրեսը։ «Հունվար–հունիսին վարձու աշխատողների թիվն աճել է 5 տոկոսով՝ հիմնականում պայմանավորված առևտրի, շինարարության, ինչպես նաև պետական կառավարման և պաշտպանության ոլորտներում աշխատողների թվաքանակի աճով»,-ասել է Հովհաննիսյանը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |