Աճում է հաճախորդների վստահությունը Ամերիաբանկի նկատմամբ

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը շարունակում է Հայաստանի ֆինանսական շուկայում հանդես գալ ֆիզիկական անձանց ավանդների 100%-ով ապահովագրման եզակի առաջարկով: Դեռ-ս նախորդ տարվա դեկտեմբեր ամսից սկսված այս նախաձեռնությունը, ինչպես նա- օրեցօր աճող բանկի վարկանիշը, նպաստել են Բանկի ժամկետային ավանդների շեշտակի աճին:



Ընթացիկ տարվա 5 ամսվա արդյունքներով Ամերիաբանկի ֆիզիկական անձանց ավանդներն աճել են 2.9 անգամ /միջին ամսական աճը` 38.4 %/, իսկ 31.05.09թ.-ի դրութամբ գրանցվել է ավանդների տարեկան աճ արդեն 5.3 անգամ: Ֆիզիկական անձանց ավանդների աճին զուգահեռ` աճել են նա- իրավաբանական աձանց ավանդները, համապատասխանաբար` 1.3 անգամ - 6.7 անգամ:



Նշենք, որ Բանկը 2009թ. I եռամսյակի արդյունքներով ապահովել է ֆիզիկական անձանց ավանդների աճ 141.1 %-ով, - այդ աճի տեմպով զբաղեցրել առաջատարի դիրքը ՀՀ բանկային համակարգում, ընդ որում նշված եռամսյակում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների միջին բանկային աճը կազմել է ընդամենը 16.2 %:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---