Բայրամովը և Միրզոյանը Նյու Յորքում քննարկել են խաղաղ գործընթացը![]() 23 սեպտեմբերի 2025 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի ընթացքում կայացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպում: Հենվելով օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության գագաթաժողովի արդյունքների վրա՝ նախարարները մտքեր են փոխանակել խաղաղության օրակարգի առաջմղման հնարավոր քայլերի շուրջ։ Նախարարները համաձայնել են շարունակել երկխոսությունը։ Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |