Էրդողանը ՄԱԿ ԳՎ–ում խոսելու է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին![]() 23 սեպտեմբերի 2025 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանի ընթացքում իր ելույթի ժամանակ մտադիր է անդրադառնալ նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացման հարցին, գրում է APA-ն։ Թուրքիայի նախագահը այս հայտարարությունն արել է ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գլխավոր վեհաժողովի առաջնորդների գագաթնաժողովում իր ելույթով հանդես կգա սեպտեմբերի 23–ին։ Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |