Թուրքիայի պատվիրակությունը մեկնել է Ռուսաստան` Մի-28 ուղղաթիռների ձեռքբերման համար 9 հունիսի 2009 - 02:15 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան, որը նախկինում դիմել էր ԱՄՆ-ին «Կոբրա» ամերիկյան ուղղաթիռների գնման համար, պատվիրակություն է առաքել Ռուսաստան Մի-28 «Havoc» առնվազն 12 ուղղաթիռների ձեռքբերման համար: Այդ ուղղաթիռների օգնությամբ թուրքական բանակը կարող է որոշակի միջոցներ ձեռնարկել Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ պայքարում: Թուրքական պատվիրակությունը գլխավորում է Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշբութը: Ինչպես հաղորդում են թուրքական աղբյուրները, Ռուսաստան կատարած այցի ընթացքում թուրքական պատվիրակությունը կծանոթանա Մի-28 ուղղաթիռների առաքման գներին եւ պայմաններին: 12 Մի-28 մարտական ուղղաթիռների գնման համար թուրքական կողմը բանակցություններ է սկսել ռուսական «Ռոսոբորոնէքսպորտ»-ի հետ նախորդ տարվա վերջին, հաղորդում է turkishny.com-ը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |