«Տրոյկա Դիալոգ»-ը Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան դպրոց կկառուցի

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Տրոյկա Դիալոգ» ընկերությունների խմբի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ռուբեն Վարդանյանին։



Ռուբեն Վարդանյանը ՀՀ կառավարության ղեկավարին է ներկայացրել Դիլիջան քաղաքում միջազգային չափանիշներին համապատասխան շուրջօրյա դպրոց-համալիրի կառուցման ծրագիրը, որը գտնվում է նախագծման փուլում։ Դպրոցում նախահամալսարանական ծրագրով կուսանեն 550 աշակերտներ, ուսուցումը կիրականացվի անգլերեն, արտերկրից ժամանած լավագույն մասնագետների կողմից, շրջանավարտներն անհրաժեշտ պատրաստվածություն կստանան աշխարհի առաջնակարգ բուհերում ուսումը շարունակելու համար: Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:



ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ողջունել է կրթության ոլորտի բարեփոխումների իրականացմանը միտված ծրագիրը եւ վստահեցրել, որ այն կլինի կառավարության ուշադրության կենտրոնում:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---