Ոստիկանապետ․ Փարաքարի համայնքապետի սպանության գործով դեռ ձերբակալվածներ չկան![]() 25 սեպտեմբերի 2025 - 10:18 AMT PanARMENIAN.Net - Փարաքարի համայնքապետ Վալոդյան Գրիգորյանի սպանության գործով դեռ ձերբակալվածներ չկան: Այդ մասին հայտարարել էՀՀ ոստիկանապետ Արամ Ղազարյանը։ «Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական մի շարք միջոցառումներ, որոնց մասին չեմ կարող մանրամասներ ներկայացնել, ամեն ինչ արվում է ոստիկանության և գործընկերների կողմից, որպեսզի րոպե առաջ դեպքն ամբողջովին բացահայտվի»,– նշել է նա, հայտնում է Radar Armenia-ն։ Արամ Ղազարյանը նաև ընդգծել է, որ եթե պարզվի՝ գործի քննության գործընթացում ոստիկանության որևէ աշխատակից թերացել է, ապա կկայացվեն համապատասխան որոշումներ։ Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։ Նա «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ էր, Փարաքարի համայնքապետ էր ընտրվել 2025–ի ապրիլին։ Գրիգորյանը 4 երեխայի հայր է։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |