ՇՄՆ. Սխալ է պնդել, թե Երևանում օդի որակն ամենավատն է տարածաշրջանում

ՇՄՆ. Սխալ է պնդել, թե Երևանում օդի որակն ամենավատն է տարածաշրջանում

PanARMENIAN.Net - Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է, որ սխալ է պնդել, թե Երևանում օդի որակն ամենավատն է տարածաշրջանում:

Վերջերս միջազգային համաժողովներից մեկի ժամանակ պնդում էր հնչել, որ Երևան քաղաքի օդի որակը վատագույնն է Հարավային Կովկասում։

Նախարարությունը նշել է, որ որոշ առցանց հարթակներ տարածում են տվյալներ, որոնք հիմնված չեն պաշտոնական մոնիթորինգի վրա:

«Հայաստանի Հանրապետությունում օդի որակի մոնիթորինգը իրականացվում է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» կողմից։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ Երևանում երբեմն արձանագրվում են թույլատրելի կոնցենտրացիաների գերազանցումներ՝ հատկապես փոշու և ազոտի երկօքսիդի մասով, սակայն դրանք չեն վկայում արտակարգ բարձր աղտոտվածության մասին։

Այս պաշտոնական չափումներից ելնելով՝ սխալ է պնդել, թե Երևանը տարածաշրջանում ունի ամենավատ օդի որակը։ Կարևոր է նշել, որ որոշ առցանց հարթակներ տարածում են տվյալներ, որոնք հիմնված չեն պաշտոնական մոնիթորինգային տվյալների վրա։ Նման տեղեկատվությունը չպետք է դիտվի որպես հավաստի կամ օգտագործվի համեմատական գնահատումների համար։

Շրջակա միջավայրի նախարարությունը կոչ է անում հանրությանը և գործընկերներին օգտվել բացառապես պաշտոնական տվյալներից»,–ասվում է հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---