Հայաստանի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստն ինքնասպան է եղել 9 հունիսի 2009 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի «Փյունիկ» ակումբի եւ ֆուտբոլի Հայաստանի պատանեկան հավաքականի (մինչեւ 19 տարեկան) ֆուտբոլիստ Սարգիս Արոյանն ինքնասպան է եղել` հունիսի 8-ին իրենց ցած նետելով «Հաղթանակ» կամուրջից (Երեւան): 19-ամյա ֆուտբոլիստը ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն էր տանում: Երիտասարդ ֆուտբոլիստի ինքնասպանության պատճառներն առայժմ անհայտ են:Նշենք, որ Արոյանն աճող սերունդի ամենահեռնկարային խաղացողներից մեկն էր: «Փյունիկում» հանդես եկող երիտասարդ ֆուտբոլիստը բազմիցս ընդգրկվել էր երկրի պատանեկան հավաքականի կազմում: 2006 թվականին Սարգիսը մինչեւ17 տարեկան տարիքային կարգում Երեւանում ընթացող Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի խմբակային մրցաշարի շրջանակներում, Բուլղարիայի հավաքականի դեմ հաղթական խաղում (4:2) hat trick-ի հեղինակ էր դարձել: Իսկ 2008 թվականին Եվրոպայի առաջնության (մինչեւ 19 տարեկան) առաջին ընտրախաղի շրջանակներում, որն ընթանում էր Սլովենիայում, երիտասարդ հարձակվողը դաշտի տերերի դեմ խաղում կրկնակի գոլ էր խփել: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |