ՀՀ և Շվեյցարիայի ԱԳ նախարարները անդրադարձել են հումանիտար բնույթի հարցերի![]() 25 սեպտեմբերի 2025 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ։ Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև ակտիվ քաղաքական երկխոսության զարգացումը։ Կողմերն անդրադարձ են կատարել հումանիտար բնույթի հարցերի։ Ըստ նրանց՝ այս շարունակական երկխոսությունը ամուր հիմք է ձևավորել տարբեր միջազգային հարթակներում արդյունավետ համագործակցության համար, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության շրջանակում։ Տարածաշրջանային իրավիճակի քննարկման ընթացքում նախարար Արարատ Միրզոյանը հատկապես կարևորել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության պայմանագրի և հիմնարար սկզբունքների վրա հիմնված հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը։ Միրզոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանի շրջանակում տեղի ունեցած հանդիպմանը բարձրացրել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը։ Նրանք քննարկել են հումանիտար բնույթի հարցեր, մասնավորապես Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիների ազատ արձակման, ինչպես նաև Ադրբեջանում ԿԽՄԿ գրասենյակի փակման պայմաններում նրանց այցելությունների կազմակերպման խնդիրները: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |