Դատախազությունը բողոքարկել է Սամսոնյանի և Սաղաթելյանի արդարացման վճիռը

Դատախազությունը բողոքարկել է Սամսոնյանի և Սաղաթելյանի արդարացման վճիռը

PanARMENIAN.Net - Դատախազը պահանջել է «Իմնեմնիմի» փոդքաստի հեղինակրներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի արդարացման վճիռը բեկանել։

Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, արդարացման վճիռ է կայացրել։

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից ստացված տվյալների համաձայն՝ մեղադրող Հայկ Ավետյանը պահանջել է բեկանել արդարացման որոշումը և գործը կրկին ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության համար, հայտնում է «Փաստինֆոն»։

Բողոքը ներկայում քննում է Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ, կազմում՝ Լուսինե Ալավերդյան և Կարեն Հովհաննիսյան։

Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել էին մարտի 22-ին՝ իրենց հեղինակային հաղորդման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցրած գնահատականներից հետո։ Նրանց մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ խուլիգանություն, որն իրականացվել է մի խումբ անձանց կողմից՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ։

Այս գործն առավելապես քննադատվել է իրավապաշտպանների և լրագրողական համայնքի կողմից՝ որպես խոսքի ազատության սահմանափակում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---