Միրզոյանը, Բայրամովը և Ռուբիոն կարճատև շփում են ունեցել![]() 26 սեպտեմբերի 2025 - 10:40 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից կազմակերպված Տրանսատլանտյան ընթրիքի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարճատև եռակողմ շփումներ են ունեցել: Այդ մասին հայտնել է ԱԳՆ–ն։ Նշվում է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԱՄՆ շարունակական ակտիվ ներգրավածությունն արդեն իսկ հաստատված խաղաղության և դրա հետագա ամրապնդման գործում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հյուրընկալել է 2025 թվականի Տրանսատլանտյան ընթրիքը՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների, գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի, Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի, Հայաստանի, Ադրբեջանի, Շվեյցարիայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |