Փաշինյանը Մոսկվայից մեկնել է Նյու Յորք՝ ՄԱԿ ԳՎ-ին մասնակցելու համար![]() 26 սեպտեմբերի 2025 - 14:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից ուղևորվել է Նյու Յորք։Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ Նա միանալու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հերթական նստաշրջանի աշխատանքներին։ Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ նախատեսվում է նաև Փաշինյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 26–27-ը աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության վարչապետը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա նստաշրջանի բարձրաստիճան քննարկումների հատվածում։ Այցի շրջանակում նախատեսվում է նաև վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ»,–գրել է նա։ Մոսկվայում Փաշինյանը մասնակցել է «Համաշխարհային ատոմային շաբաթ» համաժողովին և հանդիպում ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |