Համբարձումյան. Նախ ընդդիմադիրներով միավորվեք, նոր խոսեք ՔՊ-ի մասին![]() 26 սեպտեմբերի 2025 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Մասիսի քաղաքապետ ու իմպիչմենտի գործընթացում ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանն ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ՝ ԱԺ շենքի առջև լրագրողների հետ զրույցում ասել է, որ պետք է նախ ընդդիմադիրներով միավորվել, նոր խոսել ՔՊ-ի մասին։ «Բոլոր ընդդիմադիր ուժերը, եթե ռեալ ընդդիմադիր են, պետք է միավորվեն»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։ Նա ընդգծել է, որ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործիքը կա։ «Եկեք, անենք, չենք անում ու կարծիքներ ենք հայտնում, ասում ենք՝ սա կստացվի, չի ստացվի, ՔՊ-ն կմիանա, չի միանա։ Դուք մի հատ ընդդիմադիրներով միավորվեք ու նոր խոսեք ՔՊ-ի մասին»,–ասել է նա։ Լրագրողի հարցին, թե ասում են այս պահի լուրջ չէ այս գործիքի կիրառումը, Համբարձումյանը պատասխանել է․ «Ի՞նչն է լուրջ, պարապ նստե՞լը, թե՞ մեկնաբանություն գրելը։ Քանի շատ ուշ չէ, միավորվեք հարգելի ընդդիմադիր ընկերներ»։ ԱԺ նիստերի դահլիճում մեկնարկել է «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկումը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |