Հաստատվել է ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների ժամանակացույցը![]() 26 սեպտեմբերի 2025 - 17:07 AMT PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարի իրավունքի (հավաստագրի) համար հավակնող անձանց քննությունների և հավաստագրման գործընթացի ժամանակացույցը։ Համաձայն հրապարակված տվյալների՝ քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 14-ին և 16-ին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքում (ք. Երևան, Կառավարական տուն N 2)։ «Հավակնորդներին խնդրում ենք ԿԳՄՍ նախարարություն ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով՝ քննության մեկնարկից 30 րոպե առաջ»,- նշվում է հաղորդագրությունում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |