Մերձավանի սպանության դեպքով կա ձերբակալված![]() 26 սեպտեմբերի 2025 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Մերձավանում Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ 41-ամյա Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով ձերբակալված անձ կա։ Այդ մասին 24news-ի հետ զրույցում հայտնել է քրեական ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։ «Կա ձերբակալված անձ։ Բազմաթիվ օպերատիվ հետախուզական, քննչական միջոցառումներ ենք իրականացրել։ Դեպքը կապված է միջանձնային հարաբերությունների հետ և փետրվարյան դեպքերի շարունակությունն է», – նշել է Վարդանյանը, հայտնում է Sputnik Արմենիան։ Նա ընդգծել է նաև, որ կատարվածը որևէ քաղաքական դրդապատճառ չունի։ Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել են, որ իրավապահները խուզարկություն են իրականացրել Նարեկ Օհանյանի տանը։ Դա երևում է նաև լրագրող Լիա Սարգյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից։ Նարեկ Օհանյանը հանդիսանում է Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին և այս տարվա փետրվարին սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը։ Սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավան գյուղում, Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան ետնամասում, դիմակավորված և ձեռնոցներով անձը մոտեցել է երեք անձանց, կրակահերթ արձակել և դիմել փախուստի։ Այդ միջադեպի արդյունքում սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայողական պարտականություն չի կատարել։ Տեղում վիրավորում է ստացել նաև քաղաքացի Արծրուն Գալստյանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |