Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին համայնքապետի գույքն ու միջոցները![]() 26 սեպտեմբերի 2025 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն դատարանը վարույթում ընդունել է հերթական հայցը՝ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով։ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հայց է ներկայացրել դատարանին՝ պարտավորեցնելու Արարատի մարզի Այնթապ համայնքի նախկին ղեկավար Կարեն Անդրանիկի Սարգսյանին հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել գույքի և միջոցների համախումբ, որոնք, ըստ դատախազության, չունեն օրինական ծագման հիմնավորում։ Գործով պահանջվում է պետության սեփականություն ճանաչել ու բռնագանձել՝ 13 միավոր անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, 1 մասնակցություն իրավաբանական անձում, ինչպես նաև 216 միլիոն դրամի չափով գումար, որը չի ապացուցվում օրինական եկամուտներով, համարվում է ապօրինի ծագման, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել՝ ուստի ենթակա է բռնագանձման։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |