Պյատիգորսկում առաջարկել են ստեղծել Ազգային մշակույթների ծառուղի 9 հունիսի 2009 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Պյատիգորսկում կայացել է «Տեղական ինքնակառավարման մարմինների եւ ազգային-մշակութային միավորումների փոխգործակցությունը» թեմայով քննարկում:Քաղաքի Հանրային խորհրդի նախագահ Իգոր Կալինսկին ներկայացրեց քաղաքի ««Ազգային մշակույթների զարգացումն ու միջէթնիկական հարաբերությունների ամրապնդումը Պյատիգորսկ քաղաքում» նպատակային ծրագրի նախագիծը: Փաստաթուղթը ներառում է միջէթնիկական հակասությունների իրադրությունների կանխման եւ ժամանակին լոկալիզացնելու միջոցների եւ միջոցառումների իրականացման համակարգը: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, կլոր սեղանի մասնակիցներն առաջարկել են իրականացնել քաղաքում միջէթնիկական հարաբերությունները կայունացնելու մի շարք գաղափարներ: Օրինակ` ստեղծել Միջմշակութային փոխգործակցության կենտրոն, Ազգային մշակույթների ծառուղի, որը կխորհրդանշի ազգությունների միասնականությունը: Պյատիգորսկի վարչակազմի տվյալներով, բոլոր առաջարկությունները կուսումնասիրվեն եւ կլրացնեն մշակման փուլում գտնվող վերոհիշյալ ծրագրի նախագիծը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |