Փաշինյան․ Համոզված եմ՝ 2026-ին ժողովուրդը ՀՀ կառավարման մեզ տված մանդատը երկարացնելու է![]() 29 սեպտեմբերի 2025 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում լրագրողների հետ զրուցում վստահություն է հայտնել, որ 2026-ի ընտրություններում ժողովուրդը Հայաստանի կառավարման իրենց տված մանդատը երկարացնելու է։ «Ես մեծ համոզմունք ունեմ, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը Հայաստանի կառավարման մեզ տված մանդատը երկարացնելու է»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։ Նա պարզաբանել է, թե ինչու է այդպես մտածում։ «Որովհետև այս քաղաքականությունը՝ խաղաղության օրակարգը, որը մենք վարում ենք, այդ քաղաքականության հեղինակը ժողովուրդն է։ Ժողովուրդն իր ձևակերպած խաղաղության օրակարգի ճակատագիրը պետք է որոշի 2026 թվականին խորհրդարանական հերթական ընտրություններին ու պատմականորեն չի կարող այլ բան տեղի ունենալ, քան խաղաղության օրակարգի հաղթանակի վերահաստատումը»,–ասել է նա։ Նրա խոսքով, ներկայիս իշխանության և ժողովրդի կապը մնում է անբաժան ու խորը՝ որոշումները ոչ թե իշխանությունն է ընդունում, այլ ժողովուրդն է դրանք մշակում ու թելադրում։ «Մենք օրգանական կապով եք կապված մեր ժողովրիդ հետ, մենք չենք այս ամեն ինչը որոշում, մենք չենք այս ամեն ինչը որոշել, որոշել է ժողովուրդը և 2026-ին էլ որոշելու է ժողովուրդը։ Մենք այդ օրգանական կապով գիտենք, թե ինչ է որոշելու ժողովուրդը»,-ասել է Փաշինյանը։ ԱԺ ընտրությունները կայանալու են 2026–ի հունիսին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |