Թուրքիայի ԱԽ նիստում քննարկել են Անկարայի և Երևանի միջև կարգավորումը![]() 1 հոկտեմբերի 2025 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30–ին Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում, որը վարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, քննարկվել է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այդ մասին նշված է խորհրդի պաշտոնական հայտարարության մեջ, հայտնում է Caliber.az-ը։ Նիստի ընթացքում մասնակիցները հատկապես ընդգծել են Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապի կարևորությունը, որը, ըստ նրանց, կապահովի անխափան փոխադրումներ և շահավետ կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Նշվել է նաև կողմերի ձգտումը հասնելու վերջնական խաղաղության՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանում ունեցած ելույթում, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, ասել է, որ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից։ Նա ընդգծել է, որ թեև Վաշինգտոնյան հռչակագրով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, դեռևս առկա են լուրջ անելիքներ, իսկ Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը հակասում է խաղաղության կառուցման տրամաբանությանը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |