Փաշինյան․ ՀՀ և Չինաստանի բարեկամությունը ռազմավարական գործընկերությամբ թևակոխել է նոր մակարդակ![]() 1 հոկտեմբերի 2025 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ Չինաստանի կազմավորման 76-ամյակի կապակցությամբ։ Նա նշել է, որ Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամությունը ռազմավարական գործընկերությամբ թևակոխել է որակապես նոր մակարդակ: Նախագահին ուղղված ուղերձում Փաշինյանը գրել է․ «Ընդունեք խնդրեմ ջերմագին շնորհավորանքներս Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 76-ամյակի կապակցությամբ: Չինաստանի՝ պետականության ամրապնդման, տնտեսության զարգացման և արդիականացման, ինչպես նաև միջազգային ասպարեզում երկրի դիրքավորման ճանապարհը հիրավի տպավորիչ է: Վերջին տարիներին Հայաստան-Չինաստան փոխգործակցության ամենատարբեր ոլորտներում արձանագրված հաջողությունները նույնպես երկուստեք հանձնառության և համատեղ շարունակական ջանքերի արդյունք են, որոնց շնորհիվ մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունները բարձրացվեցին որակապես նոր՝ ռազմավարական գործընկերության մակարդակի։ Երախտագիտությամբ եմ հիշում մեկ ամիս առաջ Չինաստանում ինձ ցուցաբերված ջերմ ընդունելությունը և Ձեզ հետ ունեցած արդյունավետ քննարկումները երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային զարգացումների շուրջ: Անկասկած, կայացած այցի արդյունքները և բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները պատմական նոր էջ են բացում Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ միջպետական հարաբերություններում: Լիահույս եմ, որ համատեղ գործուն ջանքերով լրացուցիչ լիցք կհաղորդենք մեր երկրների միջև փոխադարձ վստահության և հարգանքի վրա խարսխված՝ վերընթաց զարգացում ապրող հարաբերությունների հետագա խորացմանը՝ ռազմավարական գործընկերության շրջանակը հարստացնելով հավակնոտ նպատակներով և ուղղություններով»: Պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին ուղղված ուղերձում վարչապետը նշել է․ «Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի և Չինաստանի միջև փոխադարձ հարգանքի, վստահության և պատմական ամուր կապերի վրա խարսխված դարավոր բարեկամությունը մեր երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերությամբ թևակոխել է որակապես նոր մակարդակ, ինչը հնարավորություն է ընձեռում նախանշել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում մեր երկրների միջև համագործակցության հետագա զարգացման ուղիները: Վստահ եմ, որ ապագայում մեր երկկողմ հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել՝ արձանագրելով նորանոր ձեռքբերումներ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում և առաջընթաց»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |