Պապոյան․ ՀՀ քաղաքացին կարող է գնալ և աշխարհը տեսնել, 10 տարի առաջ չէր կարող![]() 1 հոկտեմբերի 2025 - 13:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Wizz Air» ավիաընկերության բազայի բացման միջոցառման ընթացքում լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայաստանի հպարտ քաղաքացին այսօր ունի հնարավորություն գնալու և աշխարհը տեսնելու։ «10 տարի առաջ ՀՀ հպարտ քաղաքացին աշխարհը չէր կարող տեսնել, որովհետև չուներ դրա հնարավորությունը... օրինակ, Հռոմ գնալու համար հարյուրավոր կամ հազար և ավելի դոլար էր պետք։ Պետք էր գնալ-հասնել Մոսկվա կամ Աբու Դաբի, ժամերով սպասել, գումար ծախսել, հետո նորից հարյուրավոր դոլարներ ծախսել և հասնել Հռոմ։ Իսկ հիմա ՀՀ քաղաքացին կարող է ընդամենը մի քանի տասնյակ եվրո ծախսել և հասնել Հռոմ, կյանքը վայելել և վերադառնալ»,–ասել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը։ Պապոյանն ընդգծել է, որ այս ամենի համար ՀՀ կառավարությունը չի վճարում։ «ՀՀ կառավարությունը սրա համար ստեղծել է հնարավորություն, ազատ շուկայական միջավայր, որի արդյունքում ՀՀ-ում ստեղծվել է ավիաընկերություն, գալիս են միջազգային բրենդներ։ Ցավոք, հիմա հասել ենք մի իրավիճակի, որ «Զվարթնոց» օդանավակայանը չի հասցնում սպասարկել այդ թռիչքները։ Մեզ պետք են նոր հնարավորություններ»,–ասել է նա։ ՀՀ–ում պաշտոնապես բացվել է «Wizz Air» ավիաընկերության բազան։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |