Սերժ Սարգսյան. Հայաստանը բարձր է գնահատում ԱՄՆ հետ հարաբերությունների լավացումը 9 հունիսի 2009 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը չափազանց կարեւորում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների խորացումը եւ բարձր է գնահատում մեր երկրի տնտեսության զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, տարածաշրջանում կայունության ապահովման ուղղությամբ ԱՄՆ կառավարության գործադրած ջանքերը: Այդ մասին Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը շնորհավորել է Միացյալ Նահանգների վարչակազմի նորանշանակ պաշտոնյային եւ նշել, որ նրա այցը լավ առիթ է խոսելու հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակի ու զարգացման հեռանկարի մասին: Ֆիլիպ Գորդոնը նշել է, որ երկրորդ շաբաթն է, ինչ ստանձնել է պաշտոնը, եւ իր առաջին արտասահմանյան ուղեւորությունը սկսում է Հայաստանից: Նա ասել է, որ ամերիկյան կողմը կարեւորում է Հայաստանի հետ համագործակցության ընդլայումը, ինչպես նաեւ մեծ ուշադրությամբ հետեւում է տարածաշրջանային զարգացումներին: Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Հայաստանի նախագահը հակիրճ ներկայացրել է խնդրի պատմությունը եւ պաշտոնական Երեւանի դիրքորոշումը: Հանրապետության նախագահը մեկ անգամ եւս շեշտել է, որ մեր երկիրը հավատարիմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ պատրաստ է մադրիդյան առաջարկությունների հիման վրա շարունակել բանակցել, հաղորդում է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |