Շեկերինսկա․ ՆԱՏՕ-ի և ՀՀ համագործակցությունը մնում է ամուր![]() 2 հոկտեմբերի 2025 - 11:43 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան X–ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ունեցած հանդիպմանը։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի և ՀՀ համագործակցությունը մնում է ամուր, հայտնում է «Փաստինֆոն»։ «Հաճելի էր հանդիպել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ողջունում եմ Հայաստանի ներդրումը եվրատլանտյան անվտանգության, այդ թվում՝ Կոսովոյում ՆԱՏՕ-ի առաքելությանը (KFOR): ՆԱՏՕ-ի և Հայաստանի համագործակցությունը մնում է ամուր»,- գրել է նա։ Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայի հետ։ Հանդիպումը կայացել է Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև փոխգործընկերության ընդլայնման հնարավորությունները։ Գոհունակությամբ նշվել են ՆԱՏՕ անդամ երկրների դեսպանների՝ վերջերս Երևան կատարված այցը, ինչպես նաև ՀՀ մասնակցությունը ՆԱՏՕ խաղաղապահ առաքելություններին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |