Սուրենյան. Ցիկլոնը կհեռանա, կտրուկ կտաքանա![]() 2 հոկտեմբերի 2025 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքում եթերում հայտարարել է, որ հոկտեմբերի 3–ին ցիկլոնը կհեռանա ՀՀ տարածքից, աստիճանաբար կտաքանա մոտ 8-10 աստիճանով։ «Առաջիկա օրերին կտրուկ կտաքանա»,–նշել է նա։ Սև ծովի ցիկլոնի ներթափանցման պատճառով վերջին երկու օրերին Հայաստանի տարածքում նկատվել է օդի ջերմաստիճանի նվազում, տեղումներ։ «Բայց ունենք շատ լավ լուր։ Սկսած հոկտեմբերի 3-ից այդ ցիկլոնն ամբողջությամբ դուրս է գալու մեր տարածաշրջանից՝ իր տեղը զիջելով հարավ-արևմուտքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքներին։ Հոկտեմբերի 3-6 ը մեր երկիրը գտնվելու է այդ տաք հոսանքների ազդեցության գոտում: Հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանն, հոկտեմբերի 1–ի համեմատ, աստիճանաբար բարձրանալու է մոտ 8-10 աստիճանով»,- ասել է Սուրենյանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |