Երևանում աշակերտները թռել 2-րդ հարկի պատուհանից․ Կա տուժած

Երևանում աշակերտները թռել 2-րդ հարկի պատուհանից․ Կա տուժած

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին Երևանի Կոնստան Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցում միջադեպ է տեղի ունեցել․ 9-րդ դասարանի մի քանի աշակերտ, ուսուցչի դիտողությունից հետո դուրս են եկել դասարանից, սակայն երբ պահակը նրանց չի թույլատրել դպրոցից դուրս գալ, փորձել են «դասից փախչել» երկրորդ հարկի պատուհանից, հայտնում է Shamshyan.com-ը։

ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ դեպքի առթիվ ահազանգ ստացվել է, և կատարվում են ստուգումներ, գրում է Sputnik Արմենիան։

Ըստ Shamshyan.com-ի, 2–րդ հարկի պատուհանից ցատկելու հետևանքով երեխաներից մեկը վնասվածքներ է ստացել։ Տուժած աշակերտուհին սուր ցավերով տեղափոխվել է հիվանդանոց։

«14-ամյա աղջիկը ևս մեկ շաբաթ մնալու է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, ստանալու է անհրաժեշտ բուժումներ, որից հետո կատարվելու է վիրահատություն»,– գրում է աղբյուրը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---