Մի շարք ճանապարհներին տեղադրվել են իրազեկող արագաչափեր

Մի շարք ճանապարհներին տեղադրվել են իրազեկող  արագաչափեր

PanARMENIAN.Net - Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին տեղադրվել են նոր տեսակի իրազեկող արագաչափ սարքեր, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը՝ հանրությանը կոչ անելով պահպանել երթևեկության կանոնները։

«Հորդորում ենք չգերազանցել սահմանված արագությունը, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասվում է հայտարարության մեջ։

Տեղադրված սարքավորումները նախատեսված են վարորդներին նախազգուշացնելու համար՝ նպաստելով ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացմանը։

Ավելի վաղ ՆԳՆ-ն հայտնել էր, որ ճանապարհների իրազեկող արագաչափերը խախտում չեն արձանագրում, վարորդը չի տուգանվում, այդ արագաչափերը՝ իրազեկում են, ուշադրություն են հրավիրում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---