Փաշինյան. ՀՀ և Ադրբեջանի միջև տրանսպորտային ուղիներն առաջիկայում անպայման կբացվեն![]() 3 հոկտեմբերի 2025 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանքարդյունաբերության ոլորտի ֆորումում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքային և տրանսպորտային ուղիների բացումն առաջիկայում անպայման տեղի կունենա, հայտնում է Sputnik Արմենիան։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը և տարածաշրջանային ենթակառուցվածքների, տրանսպորտային ուղիների սպասվող բացումը, որն առաջիկայում անպայման տեղի կունենա, նոր հնարավորություն է բացելու հատկապես հանքարդյունահանության ոլորտում»,– ընդգծել է նա։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հռչակագիր՝ բաղկացած 7 կետից, որի համաձայն նախատեսվում է Սյունիքի մարզով ռազմավարական նշանակության տարանցիկ ճանապարհի կառուցում։ Այդ ճանապարհը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և նախատեսվում է վարձակալել 99 տարով՝ ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Ճանապարհը կտրամադրի Ադրբեջանին առևտրային մուտք դեպի Նախիջևան։ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին պարզաբանել է, որ ՀՀ-ն ամերիկյան կողմին հողը չի փոխանցում վարձակալությամբ, այլ տրամադրում է կառուցապատման իրավունք։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |