Բացվել է Հյուսիս-հարավի նոր՝ Ագարակի հնավայրը շրջանցող հատվածը![]() 3 հոկտեմբերի 2025 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի Տրանշ-2-ի շրջանակում նոր կառուցված ճանապարհահատվածը արդեն հասանելի է երթևեկության համար։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 3-ին, ժամը 12:30-ից, Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի հարևանությամբ՝ Մ-1 (Երևան-Գյումրի-ՀՀ սահման, Բավրա) միջպետական մայրուղու մոտ 30-րդ կիլոմետրից երթևեկությունը տեղափոխվել է դեպի նոր կառուցված ճանապարհահատված։ Նոր ուղու երկարությունը կազմում է մոտ 8 կիլոմետր և շրջանցում է Ագարակի հնագիտական տարածքը՝ նպաստելով ինչպես երթևեկության հոսքի բարելավմանը, այնպես էլ հնավայրի պահպանությանը։ Վարորդներին հորդորվել է խստորեն հետևել ճանապարհային անվտանգության կանոններին և չգերազանցել սահմանված արագության շեմը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |