ՔՊ-ական․ Խաղաղությունը փաստ է, բայց Բաքվի անդադար նախապայմանն է, որ ՀՀ սահմանադրությունը փոխվի

ՔՊ-ական․ Խաղաղությունը փաստ է, բայց Բաքվի անդադար նախապայմանն է, որ ՀՀ սահմանադրությունը փոխվի

PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն արդեն համաձայնության են եկել ու նախաստորագրել խաղաղության պայմանագիրը, ինչի պատճառով խաղաղությունը կարելի է համարել փաստ։ Սակայն, ըստ նրա, այս ամենով գործընթացը չի ավարտվում։

Խանդանյանի խոսքով՝ Ադրբեջանի անդադար նախապայմանն է, որ ՀՀ սահմանադրությունը փոփոխվի, հայտնում է Aysor.am-ը։

«Խաղաղությունը չի կարող մնալ փաստ, պետք է անընդհատ այդ փաստը սնուցել բանակցություններով»,- ասել է Սարգիս Խանդանյանը՝ ընդգծելով, որ գործընթացը պետք է պահպանել ու ամրապնդել։

«Խաղաղությունը պրոցես է, այդ մեկ իրադարձությամբ չի ամփոփվում», — նշել է պատգամավորը։

Խանդանյանը հավելել է, որ «կան գործողություններ, որոնք պետք է արվեն, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումն ու վավերացումը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2026–ին նոր Սահմանադրության ընդունման հարցով հանրաքվե է անցկացվելու, սակայն, մշտապես պնդում է, որ դա չի արվում Ադրբեջանի պահանջով։

 Ուշագրավ
---