Խանդանյան. «Թուրքական ավիաուղիները» թռիչքներ է սկսում դեպի Երևան, չգիտեմ, թե երբ կլինի![]() 3 հոկտեմբերի 2025 - 14:25 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հայտարարել է, որ «Թուրքական ավիաուղիների» մուտքը հայկական ավիացիոն շուկա մշտապես եղել է օրակարգում։ «Բայց միշտ քաղաքական պատճառներով ավիաընկերությունը Հայաստան չի մտել», — ասել է նա Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցների ժամանակ, հայտնում է Aysor.am-ը։ Պատգամավորը հիշեցրեց, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպման ընթացքում քննարկվել է նաև օդային փոխադրումների ոլորտում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը։ «Ահա տեսնում ենք, որ «Թուրքական ավիաուղիները» հայտնել է, որ սկսում է թռիչքներ դեպի Երևան, չգիտեմ, թե դա երբ կլինի, բայց դա մի բան է, որը տեղի կունենա առաջիկայում»,– նշել է Խանդանյանը։ Նրա խոսքով՝ որևէ խոչընդոտ չկա, որպեսզի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները կարգավորվեն լիարժեք կերպով։ «Սպասում ենք թուրքական կողմի գործուն քայլերին», — ընդգծել է ՔՊ-ական պատգամավորը։ Սեպտեմբերի 30–ին Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում, որը վարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, քննարկվել է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |