Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականությանը վերաբերող հարցեր![]() 4 հոկտեմբերի 2025 - 10:21 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ կայացել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առաջիկա տարիների հարկային քաղաքականության հայեցակարգային ուղղությունները։ Ներկայացվել են իրականացված վերլուծությունների արդյունքները և առաջարկվող լուծումները, որոնք միտված են հարկային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը։ Խորհրդակցության մասնակիցները փոխանակել են կարծիքներ, ինչպես նաև ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկությունները։ Ըստ աղբյուրի՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է օրենսդրական լուծումներ առաջարկել և ներկայացնել դրանք Կառավարության հաստատմանը։ Վարչապետը նաև ընդգծել է ոլորտի շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը՝ հանձնարարելով շարունակել քննարկումները և նոր գաղափարների մշակումը շահագրգիռ գերատեսչությունների ներգրավմամբ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |