Մեկնարկել է հայկական նոր պրեմիում դասի խմիչքների արտադրություն![]() 4 հոկտեմբերի 2025 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արևահամ խնձորով և ֆրանսիական տեխնոլոգիայով Istak Distillery ընկերությունը պատրաստում է հայկական կալվադոսը՝ «Շառլին»։ Կաղնեփայտի տակառներում հնեցվող «Շառլին» Istak Distillery ընկերության արտադրության առաջնեկն է, որին հաջորդել են պրեմիում դասի օղիների ու ջիների արտադրությունը։ Խմիչքներն արդեն ներկայացված են տեղական շուկայում. շուտով կարտահանվեն և կներկայացվեն նաև Եվրոպայում։ Արտադրության գործընկերը լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ էլ ընկերությունը համալրվել է արևային պանելներով և շոգեկաթսայով։ «Ակբա Լիզինգի հետ համագործակցության շրջանակում ձեռք ենք բերել արևային պանելներ և շոգեկաթսա, որոնց միջոցով զարգացրել ենք ընդհանուր արտադրական գործընթացը։ Արևային պանելներն ապահովում են ամբողջ ընկերության էլեկտրաէներգիան, իսկ շոգեկաթսան օգնում է արտադրական բուն գործընթացի կազմակերպմանը: Շոգեկաթսայի միջոցով ստացվում է գոլորշի, որը մասնակցում է թորման գործընթացին»,- նշել է Istak Distillery ընկերության ներկայացուցիչ Լուսինե Մուրադյանը։ Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։ Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |