Արոնյանը Grand Chess Tour Finals–ի եզրափակչում 20:8 հաշվով հաղթել է հնդիկ գրոսմայստերին և զբաղեցրել 3–րդ տեղը

Արոնյանը Grand Chess Tour Finals–ի եզրափակչում 20:8 հաշվով հաղթել է հնդիկ գրոսմայստերին և զբաղեցրել 3–րդ տեղը

PanARMENIAN.Net - ԱՄՆ դրոշի տակ հանդես եկող Լևոն Արոնյանը Grand Chess Tour Finals մրցաշարի եզրափակչում 20:8 հաշվով առավելության է հասել հնդիկ գրոսմայստեր Ռամեշբաբու Պրագնանանդհայի նկատմամբ։

Այս արդյունքով Արոնյանը զբաղեցրել է մրցաշարի 3-րդ հորիզոնականը և իրավունք է ստացել մասնակցելու հաջորդ տարվա մրցաշարին, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Լավագույն եռյակն է․ 1-ին տեղ՝ Ֆաբիանո Կարուանա, 2-րդ տեղ՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավ, 3-րդ տեղ՝ Լևոն Արոնյան։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---