ԴԱԿ․ Սրբազանի դատավճիռը հարված է ազատ խոսքին և ժողովրդավարությանը ՀՀ–ում![]() 4 հոկտեմբերի 2025 - 14:08 AMT PanARMENIAN.Net - «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավճռին, որով նա ազատազրկվել է 2 տարով։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ հոգևորականին երկու տարվա ազատազրկման դատապարտելը քաղաքական որոշում է, որը խախտում է խոսքի և խղճի ազատությունը։ Ըստ ԴԱԿ-ի՝ դատական համակարգը կորցրել է իր անկախությունը և վերածվել է իշխանության կամքը սպասարկող գործիքի։ Կուսակցության գնահատմամբ՝ այս դատավճիռը ոչ միայն ուղղված է մեկ հոգևորականի դեմ, այլ նաև Հայաստանի Առաքելական Եկեղեցու և նրա հասարակական դերի։ Այն տեղավորվում է հակաեկեղեցական և հակազգային քաղաքականության շրջանակում, որի նպատակն է թուլացնել եկեղեցու հեղինակությունը։ Հայտարարությունում ասվում է․ «Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ հարուցված գործը իրավական հիմք չունի և ունի բացահայտ քաղաքական բնույթ։ Դատավճիռը խորացնում է հասարակության բևեռացումը, խաթարում ազգային համերաշխությունը և հարվածում Հայաստանի միջազգային հեղինակությանը»։ ԴԱԿ-ը պահանջում է․
«Մենք զգուշացնում ենք՝ այս դատավճիռը վտանգավոր նախերգանք է առաջիկա 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար։ Երկիր, որտեղ մարդը կարող է բանտարկվել իր համոզմունքների համար, չի կարող ունենալ ազատ, արդար և մրցակցային ընտրություններ։ … Այսօր խոսքը ոչ միայն Միքայել Աջապահյանի, այլև Հայաստանի՝ որպես ժողովրդավարական և ինքնիշխան պետության ապագայի մասին է»,– հայտարարել է կուսակցությունը։ Հայտարարությանը վերջում ԴԱԿ-ը կոչ է արել քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը և միջազգային գործընկերներին՝ չլռել և պաշտպանել ազատ խոսքն ու մարդու արժանապատվությունը։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակել է դատավճիռը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |