Էրեբունի-Երևանի գլխավոր համերգը՝ Հրապարակում․ Երգելու է Թաթան![]() 6 հոկտեմբերի 2025 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 21։00-ին, Հանրապետության հրապարակում, տեղի կունենա «Էրեբունի-Երևան 2807. սիրահարվելու քաղաք» օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որտեղ ելույթ կունենա սիրված երգիչ՝ Թաթա Սիմոնյանը։ «Միջոցառումը կավարտվի պայծառ հրավառությամբ»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Էրեբունի-Երևանի տոնակատարությունն այս տարի ներկայացվում է նոր հայեցակարգով՝ Երևանում իրականացվող լավագույն միջոցառումների խտացումն է մեկ-երկու օրվա մեջ։ Բացի այդ, այս տարվա տոնակատարություններին կմասնակցեն նաև արտասահմանյան հյուրեր, իսկ հոկտեմբերի 11-ին տոնը կմեկնարկի էլեկտրոնային երաժշտության փոքրիկ փառատոնով, որը կայանալու է «Դիանա Աբգարի» այգում։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |