Moody’s-ը Ակբա բանկին շնորհել է ՀՀ–ում հնարավոր ամենաբարձր վարկանիշը![]() 6 հոկտեմբերի 2025 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Միջազգային հեղինակավոր Moody’s վարկանիշային գործակալությունը Ակբա բանկին շնորհել է Ba3 երկարաժամկետ տեղական արժույթով և արտարժույթով ավանդների ու թողարկողի վարկանիշ՝ կայուն հեռանկարով։ Այս վարկանիշը հավասար է Հայաստանի Հանրապետության վարկանիշին և ներկայումս Moody’s-ի կողմից Հայաստանում տրվող ամենաբարձր վարկանիշն է։ Գնահատականը բանկին շնորհվել է հաշվի առնելով կապիտալի բարձր բուֆերները և հնարավոր կորուստների կլանման կարողությունը, բարձր շահութաբերությունը, ակտիվների բարձր որակը, և դիվերսիֆիկացված վարկային պորտֆելը։ Moody’s-ը նաև ընդգծել է Ակբա բանկի համակարգային նշանակությունը Հայաստանի ֆինանսական շուկայում, քանի որ բանկն ակտիվների ծավալով շարունակում է մնալ երեք խոշոր բանկերից մեկը։ Ակբա բանկին Moody’s-ի շնորհած Ba3 վարկանիշը համարժեք է նաև Fitch Ratings-ի կողմից բանկին տրված BB վարկանիշին, որը ևս հավասար է ՀՀ վարկանիշին։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |