«Գենդեր փարթի»՝ Շաքիի ջրվեժում․ Հարուցվել է վարչական վարույթ![]() 6 հոկտեմբերի 2025 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի սեռի որոշման արարողություն կազմակերպելու մասին` նշելով, որ Շաքիի ջրվեժը բնության ջրաերկրաբանական հուշարձան է և գտնվում է պետական պահպանության ներքո։ Տվյալ գործունեության արդյունքում խախտվել են ՀՀ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը․ ըստ որոնց՝ Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը, Բնության հուշարձանի պահպանության ռեժիմը սահմանվում է յուրաքանչյուր բնության հուշարձանի համար կազմված անձնագրով։ «Բացի այդ, խախտվել է նաև ՀՀ Բնապահպանության նախարարության 2018 թվականի մարտի 21-ի N 68-Ն հրամանը, որը արգելում է բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն»։ Արարողության վերաբերյալ ահազանգը փոխանցվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ անհրաժեշտ իրավական ընթացք տալու նպատակով։ Նախարարությունը դիմել է քաղաքացիներին՝ կոչ անելով հետևել բնապահպանական օրենսդրությանը և զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել Հայաստանի բնական արժեքները»,–ասվում է մեկնաբանության մեջ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված «Գենդեռ փարթի Շաքիի ջրվեժում» ահազանգի հիմքով հարուցվել է վարչական վարույթ։ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող՝ բնության ջրաերկրաբանական հուշարձան Շաքիի ջրվեժում երեխայի սեռի մասին հայտնող միջոցառման կազմակերպիչներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |