Վարդանյանը վաճառել է իր բաժնեմասը «Ատոմ» էլեկտրամոբիլի ռուսական նախագծում

Վարդանյանը վաճառել է իր բաժնեմասը «Ատոմ» էլեկտրամոբիլի ռուսական նախագծում

PanARMENIAN.Net - Ադրբեջանում շինծու գործով կալանքի տակ գտնվող գործարար Ռուբեն Վարդանյանն ամբողջությամբ դադարեցրել է մասնակցությունը ռուսական ավտոմոբիլային բիզնեսին՝ վաճառելով իր բաժնեմասը «Ատոմ» էլեկտրամոբիլի նախագծում։

«Վոսխոդ» ՍՊԸ-ում նրա ունեցած 25 տոկոս բաժնեմասը, որը «Կամա» ընկերության հիմնական բաժնետերն է, փոխանցվել է հենց այդ ընկերությանը, գրում է «Կոմերսանտը»։

Այս գործարքից հետո «Վոսխոդի» համատիրոջ կարգավիճակը պահպանել են ԿամԱԶ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Կոգոգինը (37,5%) և «Սպեկտր» ՍՊԸ-ն (37,5%)։

2024–ին նաև նաև դադարեցրել էր իմ ասմանկցությունը «ԿամԱզ»–ում։ Փորձագետները կարծում են, որ գործարարը նախագծից դուրս է եկել անձնական բարդ իրավիճակի պատճառով։

«Կաման» հաստատել է իր մտադրությունը՝ մինչև տարվա վերջ սկսել «Ատոմ» էլեկտրամոբիլի սերիական արտադրությունը «Մոսկվիչ» գործարանում։

Ռուբեն Վարդանյանը իր ուղերձում նշել է, որ ձերբակալման օրվանից ոչ մի ցուցմունք չի տվել, բացի իր անուն-ազգանունից։ Նա ընդգծել է, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են և հաստատել է, որ իրեն, իր փաստաբանին ու թարգմանչին ենթարկել են ճնշումների։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---