Երեւանում ձերբակալվել է ընտրական հանձնաժողովի եւս մեկ անդամ

PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդում է, որ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ թիվ 7/07 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ հունիսի 9-ին ձերբակալվել է թիվ 7/07 տեղամասի ընտրական հանձնաժողովի անդամԴավիթ Սարգսյանը: Նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված արարք, այն է` լցոնման եղանակով քվեարկության արդյունքները կեղծելու մեջ:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---