«Մեծ բյուջեի» քաղաքականությունը թույլ տվեց իշխանություններին իրենց ձեռքն առնել երկրի ողջ տնտեսությունը 9 հունիսի 2009 - 23:54 AMT PanARMENIAN.Net - «Երբ 2007թ. ամռանը Հայաստանում ներդրվեց կենտրոնացված տնտեսական կառավարման համակարգը, ես կանխատեսում արեցի հաջորդ երկու տարվա տնտեսական իրավիճակի վերաբերյալ: Նոր համակարգին անցնելու միակ հիմնական նպատակը բյուջեն լցնելն էր, ինչն, ըստ իս, մեծ սխալ էր»,-հայտարարել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի նախագահ Անդրանիկ Թեւանյանը : Նրա խոսքերով, որդեգրելով «մեծ բյուջեի» քաղաքականությունը, իշխանությունները նպատակ դրեցին իրենց ձեռքն առնել երկրի ողջ տնտեսությունը: Ինչպես նշում է Թեւանյանը, անցնելով ստվերային տնտեսության դեմ պայքարին, իշխանությունները սկսեցին վերաբաշխել սեփականությունը: Այդ քաղաքականության առաջին զոհերը դարձան փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները»,-ասել է նա: Ա.Թեւանյանն ընդգծել է նաեւ, որ ոչ ոք չի կարող հստակ ասել, թե ինչպես են բաշխվում բյուջեի միջոցները, եւ պետգնումների ամբողջական փաթեթին չեն տիրապետում նույնիսկ խորհրդարանի պատգամավորները: «Իշխանություննրը գտնում են, որ երբ նրանք իրենց ձեռքն առնեն երկրի ողջ տնտեսությունը, նրանց գրպանում կհայտնվի նաեւ քաղաքական դաշտը»,-հայտարարել է Թեւանյանը: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ «Ազատություն»․ ՀՀ-ն 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից՝ Հունգարիան հանել է արգելանքը Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանին ևս 10 մլն եվրո կհատկացվի՝ ականազերծման համար Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության |