Հոկտեմբերի 10-ից օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Հոկտեմբերի 10-ից օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 8-9-ին, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ի գիշերը և առավոտյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-11-ին կնվազի 5-7 աստիճանով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 8-12-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վ արագությամբ։

Երևանում՝ hոկտեմբերի 8-9-ին, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ի գիշերը և առավոտյան հնարավոր է կարճատև անձրև։

Հոկտեմբերի 8–ին ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է +30 աստիճան, հոկտեմբերի 10–ին՝ +24։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---