Շաքիի ջրվեժում «գենդեր փարթի» կազմակերպողը տուգանվել է 80,000 դրամով

Շաքիի ջրվեժում «գենդեր փարթի» կազմակերպողը տուգանվել է 80,000 դրամով

PanARMENIAN.Net - Շաքիի ջրվեժում «գենդեր փարթի» կազմակերպած անձը ենթարկվել է 80,000 դրամ վարչական տուգանքի։ Այս մասին տեղեկացրել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, հայտնում է Factor.am-ը։

Հոկտեմբերի 5-ին Սիսիան քաղաքի բնակիչ Ա. Օ.-ն Շաքիի ջրվեժի տարածքում իրականացրել է «գենդեր փարթի»՝ օգտագործելով սննդային հավելում համարվող գունանյութ՝ ջրվեժը գունավորելու նպատակով։

«Հարուցված վարչական վարույթի շրջանակում լաբորատոր հետազոտության նպատակով կատարվել են ջրի նմուշառումներ։ Ջրի որակի փոփոխության դեպքում կհաշվարկվի ջրային ռեսուրսներին պատճառված վնաս», – հայտնել էին տեսչական մարմնից։

Շաքիի ջրվեժը հանդիսանում է բնության հատուկ պահպանվող ջրաերկրաբանական հուշարձան, որտեղ օրենքով արգելվում է ցանկացած տեսակի նմանատիպ միջամտություն կամ միջոցառում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---