Խուդաթյան․ Հնարավոր չէ ավելի լավ նկարագրել Ռ.Քոչարյան-ՀՀ քաղաքացի հարաբերություններ![]() 7 հոկտեմբերի 2025 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսում արված հայտարարություններից մեկին՝ ընդգծելով, որ դրանով լավագույնս արտահայտվում է նախկին նախագահի վերաբերմունքը Հայաստանի քաղաքացիների նկատմամբ։ «Եթե մտածում եք՝ 2021 թվականին մեծ հաճույք էի ստանում 8-10 հանդիպումներ ունենալ, ամբողջ Հայաստանի Հանրապետությունով պտտվել, իհարկե՝ չէ։ Սա ուղիղ մեջբերում է 10 տարի երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանի այսօրվա ասուլիսից։ Հնարավոր չէ ավելի լավ նկարագրել Ռոբերտ Քոչարյան ֊ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հարաբերությունները, ուղղակի հնարավոր չէ», – գրել է Դավիթ Խուդաթյանը։ Խուդաթյանը, ինչպես և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն, կենտրոնացել է Քոչարյանի ասուլիսի այն հատվածի վրա, որտեղ վերջինս ասում է․ «**Եթե մտածում եք՝ 2021 թվականին մեծ հաճույք էի ստանում 8-10 հանդիպումներ ունենալ, ամբողջ Հայաստանի Հանրապետությունով պտտվել, իհարկե՝ չէ»։ Չախոյանը գրել է․ «Քոչարյանը ատում է հայ ժողովրդին, ատում է Հայաստանը, ասում է՝ հաճելի չէր շփվել ժողովրդի հետ, շրջել Հայաստանով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |